Նիգերիայում բախումների հետևանքով շուրջ 6 տասնյակ մարդ է զոհվել
Նիգերիայում առնվազն 59 մարդ է զոհվել տեղի հանցավոր խմբավորումների ու բնակիչների միջև տեղի ունեցած բախման հետևանքով: Այս ամսին հայտնում է Nation պարբերականը:
Հաղորդվում է, որ փետրվարի 19-ին ավելի քան 180 անձանցից կազմված հանցավոր խումբը հարձակվել ու սպանել է Զամֆարա նահանգի մի քանի խաղաղ բնակչի: Բախումները տևել են ավելի քան 4 ժամ, Այդուհանդերձ, տեղացիներին այդ անգամ հաջողվել է հետ մղել հանցագործների խմբին:
Հաջորդ օրը դեպքի վայր է ժամանել ոստիկանական 3 մեքենա: Տեղի բնակիչները
հայտնել են հրազենային վնասվածք ստանալու մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի բնակիչները հատուկ խումբ են ստեղծել՝ պայքարելու համար իրենց տարածք ներխուժող հանցավոր խմբերի դեմ: