Արարատի մարզում մի շարք ավտոճանապարհներ կբարեկարգվեն. մարզպետարան
Արարատի մարզի մի շարք ավտոճանապարհներ կվերանորոգվեն: Այս մասին հայտնել են Արարատի մարզպետարանից: Հաղորդվում է, որ առաջիկայում նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ սկսել Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 2․0 կմ հատվածում:
«Դեռևս շաբաթներ առաջ Դվին համայնքի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ
մայրուղին՝ պահանջելով վերանորոգել գյուղը շրջակա այլ գյուղերի հետ կապող ճանապարհը: Գյուղացիների խոսքով՝ այն անցած 40 տարիների ընթացում երբևէ չի
վերանորոգվել:
Մարզպետարանից հայտնում են, որ առաջիկայում կբարեկարգվի նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածի 1,0 կմ-ն, Դեղձուտի ճանապարհահատվածը, Արտաշատ-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածի2,3 կմ-ն, ինչպես նաև Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածը»,- ասված է հաղորդագրության մեջ: