Պայքարը սիրով ու մտքով շարունակվում է․ Զարուհի Մեջլումյան
Պայքարը սիրով ու մտքով շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Դատարանում Մհերի հետ վիճարկում ենք քննիչի գործողությունները՝ վերջին շրջանում մեր իրավունքների խախտումներում հանցակազմ չտեսնելու հարցում: Իսկ առհասարակ, ա՛յ այսպես, մի սիրուն օր Մհերի հետ միասին դատարանի դահլիճից դուրս ենք գալու արդարացվածի կարգավիճակով, քանզի իզուր չէ, որ գիտությամբ, սիրով ու արդարությամբ ենք պայքարում»: