ԵՊՀ ռեկտորը Արայիկ Հարությունյանին և Դավիթ Սանասարյանին մեղադրում է բուհի ինքնավարության իրավունքը խախտելու համար
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համոզված է՝ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել են Բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքը, մասնավորապես՝ բուհերի ինքնավարության սկզբունքը: Այդ պատճոռով էլ այսօր հրավիրված գիտխորհրդի նիստում հայտարարության տեսքտ պատրաստեցին՝ չնայած գիտխորհրդի մի քանի անդամ համակարծիք չէին ռեկտորի հետ:
Հարց հնչեց՝ ի՞նչ միջոցներով է խախտվել բուհի ինքնավարության իրավունքը, Սիմոնյանն այսպես բացատրեց.
«Դասախոսների աշխատավարձների հետ կապված մեր բացատրություններն անտեսել է, ստուգումների արդյունքները համալսարանին չի ներկայացրել և ուղիղ դատախազություն է ուղարկել: Դա օրենքի խախտում է նաև, էլի շատ բան կարող եմ ասել», – ասել է Սիմոնյանը:
Պատասխանը ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին չգոհացրեց: Նա այն կարծիքին է, որ պաշտոնյանների
կողմից բուհի ինքնավարության սկզբունքը չի խախտվել, այլ բան է՝ նախկին
իշխանությունների ժամանակ:
«Ինքնավարության խախտումը ես առաջին հերթին ասոցացնում եմ այն երևույթի հետ, որ մենք ունեցել ենք տարիներ շարունակ, երբ մեզ պարտադրում էին Երիտասարդական հիմնադրամին գումար փոխանցել մեր կամքին հակառակ»,- ասել է Դումանյանը:
Ռեկտորը չարձագանքեց պնդմանն ու մնաց իր համոզմանը:
Իքնավարության խախտման վերաբերյալ հայտարարության տեքստը ձայների
մեծամասնությամբ ընդունվեց: Գիտխորհրդի անդամների մեծ մասը համակարծիք է
ռեկտորի հետ՝ պետպաշտոնյաները խախտել են մայր բուհի ինքնավարության սկզբունքը: