Կատալոնիայում բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
Կատալոնիայում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 28 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 12 ոստիկան:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից կատալոնացիները դուրս են եկել համընդհանուր գործադուլի: Նրանք շրջափակել են նաև բոլոր տրանսպորտային հանգույցներն ու երկաթուղիները: Բողոքի ակցիաների կազմակերպիչները արհմիություններն են և Կատալոնիայի անկախության համար պայքարող կազմակերպությունները: Հիշեցնենք` իրավիճակը Կատալոնիայում սրվեց այն բանից հետո, երբ Իսպանիայի իշխանությունները հայտարարեցին, որ բանակցություններըԿատալոնիայի քաղաքական կուսակցությունների հետ դադարեցված են, և Իսպանիան այլևս չի ներկայացնի որևէ առաջարկ: