Կուբայում անցկացվում է սիգարի փառատոնը
Կուբայում անցկացվում է սիգարի Habano Cigars Festiva փառատոնը: Երկար տարիներ այս հայտնի փառատոնի գլխավոր հյուրն է եղել Ֆիդել Կաստրոն: Այս մասին տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը:
Habano Cigars Festival փառատոնի շրջանակում անցկացվում են մրցույթներ, վիճակահանություններ և համերգներ, որոնք նվիրված են սիգարին ու սիգարի պատմությանը:
Իրենց ապրանքներն են ներկայացնում 1000-ից ավելի ընկերություններ աշխարհի 60 երկրներից: Նրանք պայքարում են սիգարի լավագույն բրենդի կոչման համար: