Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Ավելի վաղ հայտնել էնք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին Հայաստանում կլինի:
Իսկ արդեն կայացած այցի ընթացքում, ՀՀ ՊՆ-ում անցկացված համատեղ ճեպազրույցում, Վրաստանի ՊՆ ղեկավարը հայկական կողմին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Ավելի ուշ պայմանավորվածություն է ձեռքբերվել ռազմական ու ռազմաբժշկական ոլորտներում համագործակցություն ծավալելու ուղղությամբ: