Հովհաննես Թումանյան. Խոսքեր, որոնք ստիպում են մտածել
1. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
2. Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են… Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…
3. Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:
4. Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:
5. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
6. Երեք բան երբեք չեն վերադառնում' արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
7. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով' դրանում է գրողի գլխավոր արժեքը:
8. Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի