Արցախը հերքում է Ադրբեջանի տարածքում հայկական ԱԹՍ-ի խոցումը
Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե այսօր Ադրբեջանի տարածքում խոցվել է հայկական զինված ուժերի հետախուզական անօդաչու թռչող սարք։
«Այդ տեղեկությունը չի համապատախանում իրականությանը», – ասել է Սենոր Հասրաթյանը։
Ադրբեջանական կողմը լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ երևացող բեկորները նման են հայկական X-55 (Army-55) հետախուզական ԱԹՍ-ին, սակայն այդ լուսանկարների իսկությունը (մասնավորապես այն, թե երբ են այդ լուսանկարներն