Կատալոնիայում անկախության կողմնակիցները վերսկսել են բողոքի ակցիաները
Կատալոնիայի անկախության կողմնակիցներն այսօր փակել են շրջանի գլխավոր մայրուղիները, երկաթգծերը և ճանապարհները:
Associate Press գործակալության փոխանցմամբ՝ ակցիայի կազմակերպիչներն իշխանություններից պահանջում են փոփոխություններ կատարել սոցիալական քաղաքականության մեջ, այդ թվում՝ սահմանել 35-ժամյա աշխատանքային շաբաթ և բարձրացնել նվազագույն աշխատավարձը:
Ցուցարարները նաև բողոքում են Իսպանիայի կենտրոնական իշխանությունների դեմ` 2017թ. Կատալոնիայի անկախության համար պայքարող տասնյակ անջատողականների դատարանի առաջ կանգնեցնելու համար: