Լևոն Աղասյանը դարձյալ առաջին տեղն է գրավել Թուրքիայում
Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանն առաջին տեղն է գրավել Թուրքիայում կայացած 1948թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության եռացատկի մրցաշարում:
Կապանցի 24-ամյա եռացատկորդը գրանցել է 16.79 մ արդյունք։ Օրեր առաջ Լևոն Աղասյանը հաղթել էր նաև Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում:
Մրցաշարում իրենց ուժերն են փորձել նաեւ կապանցի եռացատկորդ Մարիետա Մինասյանը (12մ 18 սմ) և երևանցի հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը (7մ 4 սմ), ովքեր մրցանակային տեղ չեն գրավել:
Լեւոն Աղասյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը մինչև փետրվարի 27-ը կմարզվեն Ստամբուլում, որտեղից կմեկնեն Գլազգո` մասնակցելու մարտի 1-ին մեկնարկող Եվրոպայի ձմեռային առաջնությանը, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը: