Հայաստանն ու Վրաստանը կհամագործակցեն ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում
Հայաստան-Վրաստան պաշտպանական համագործակցությունը եղել է երկու երկրների ՊՆ ղեկավարների այսօրվա հանդիպման օրակարգում։ Այս մասին հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով`երկու նախարարները համաձայնել են պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, և դրա մեջ նոր ոլորտներ ներառելու վերաբերյալ հարցերում։ Հենց այսօր ստորագրվել է երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության ամենամյա ծրագիրը, որը ներառում է ռազմական կրթության, ռազմական բժշկության և այլ ոլորտների զարգացումը։
Տոնոյանի խոսքով` երկու կողմերն ըմբռնում են միմյանց առաջնահերթությունները Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում։