Հաճելի անակնկալ նախարարներին՝ Կառավարության նիստում
Կառավարության նիստն այսօր՝ փետրվարի 21-ին, սկսվեց հաճելի անակնկալով. Նախարարների սեղաններին գրքեր էին դրված:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քանի որ այսօր գիրք նվիրելու օրվան հաջորդող օրն է, ուստի բոլորս նվերներ ունենք:
Ընդ որում, նախարարներին տարբեր գրքեր էին նվիրել:
«Շնորհակալություն նվերների համար և հաճելի ընթերցանություն եմ մաղթում բոլորիդ»,-ասաց վարչապետը: