ՊՊԾ գնդի գործով տուժած ոստիկանն ու շտապօգնության աշխատակիցը դեմ չեն «Սասնա Ծռեր»-ին համաներմամբ ազատ արձակելուն
ՊՊԾ գնդի գործով տուժած ոստիկան Վիգեն Մարտիրոսյանն ու շտապօգնության աշխատակիցը` Լյուդվիգ Չալաբյանը, չեն առարկում «Սասնա Ծռեր»-ին համաներմամբ ազատ արձակելուն:
Ոստիկան Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ գնդի տարածքում եղել է 3 ժամ և ֆիզիկական բռնության չի ենթարկվել. միայն հոգեբանական ճնշման է ենթարկվել:
Գործով մյուս տուժող Լյուդվիգ Չալաբյանն էլ հայտարարել է՝ իրեն գործով տուժող չի ճանաչում:
Հիշեցնենք, որ, ըստ համաներման մասին օրենքի, այն տարածվում է այն ամբաստանյալների վրա, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, և եթե չկան տուժող կողմի առարկությունները:
Նշենք, որ ավելի վաղ հարցաքննված ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն առարկել էր համաներում կիրառելու դեմ: