Լեդի Գագան չեղարկել է նշանադրությունը
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան չեղարկել է իր նշանադրությունը մենեջեր Քրիստիան Կարինոյի հետ: Այս մասին հայտնում է People-ը:
Աղբյուրը պատմել է, որ երգչուհին նման որոշում կայացրել է որոշ ժամանակ առաջ: Նա նաև հայտնել է, որ տեղի ունեցածում դրամատիկ ոչ մի բան չկա:
«Ոչինչ չստացվեց: Երբեմն հարաբերությունները վերջանում են»,- ասել է պարբերականի աղբյուրը: