Շատ արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ շատ արդյունավետ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ.
«Շատ արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ։ Շնորհակալություն բոլոր ներկա պատգամավորներին գալու և կարևոր հարցեր տալու համար։ Վստահ եմ, որ գործադիր և օրենսդիր մարմինների համահունչ աշխատանքը էլ ավելի կարագացնի այն դրական փոփոխությունները, որոնք կատարվում են մեր ոլորտում»:
Հիշեցնենք, որ խորհրդարանում փակ դռների հետևում ընթանում էր «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: