ԱԺ-ում շարունակվում է «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը Արսեն Թորոսյանի հետ
Խորհրդարանում փակ դռների հետևում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Մինչ հանդիպման մեկնարկը լրագրողները Թորոսյանից հետաքրքրվեցին, թե ինչու է իրեն պատկանող ԲԿ-ի ֆինանսավորումն ավելացրել:
«Ես բժշկական կենտրոն չունեմ»,- հակիրճ պատասխանեց նախարարն ու խոստացավ ավելի մանրամասն խոսել հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե Արսեն Թորոսյանն իրեն պատկանող «ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորումն ավելացրել է. եթե 2018 թվականին տրվել էր 25 միլիոն դրամ, ապա այս տարի նախատեսված է տրամադրել 57 մլն 37 հազար դրամ: