Հակոբ Արշակյանը լայվ է մտել Կիլիկիա ավտոկայանից, ցույց տվել զուգարանները (տեսանյութ)
Կենտրոնական Կիլիկիա ավտոկայանում խայտառակ հակասանիտարական վիճակ է։ Ավտոկայանի զուգարաններում, որից պետք է օգտվեն այնտեղ աշխատող անձնակազմն ու ուղեւորները, տասնյակ տարիներ որեւէ վերանորոգման աշխատանք չի կատարվել։
Այս մասին իր Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Նա ուղիղ եթերով ցույց է տվել ավտոկայանի զուգարաններում տիրող հակասանիտարական վիճակը՝ նշելով, որ կառավարությունը գործուն ջանքեր է գործադրելու՝ իրավիճակը բարելավելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում: