Երևանի և Օդեսայի միջև ուղիղ չվերթը կգործարկվի մայիսին
Երևանի և Օդեսայի միջև ուղիղ չվերթները կգործարկվեն մայիսի 20-ին, նշված է YanAir Airlines ավիաընկերության Facebook-ի էջում:
Հաղորդագրության մեջ նշված է, որ չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին, «Օդեսա» միջազգային օդանավակայանից: