Հազար խոշոր հարկատուների շարքում հիմնականում ներդրողներն են. Փաշինյանի կառավարությունը պետք է մտահոգվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2018թ. հազար խոշոր հարկատուների ցանկը ուսումնասիրելիս, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր պատկեր է պարզել: Մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների մեծամասնությունը կա՛մ ծխախոտ արտադրող է, կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրող, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցող: ՀՀ-ում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը ոչ միայն չի զարգացել, այլեւ, ընդհակառակը, գնալով ետընթաց է ապրում: Տնտեսական կյանքում իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, մինչդեռ խնդիրը պահանջում է լուծումներ ՓՄՁ զարգացման համար: Մեր երկրի հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների քսանյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։