Հայ երիտասարդը ներառվել է տիեզերք արբանյակ ուղարկող ռուսական թիմում
Հեռավորարևելյան դաշնային համալսարանի մի շարք մասնագետներ պատրաստվում են սեփական արբանյակը տիեզերք ուղարկել: Այդ մասնագետների թիմն արդեն կես տարի է, ինչ աշխատում է ծրագրի վրա: Աշխատանքային խմբում ներառված է նաև համալսարանի հայազգի մագիստրոս Սարգիս Զաքարյանը:
«Այս ծրագիրն իմ մագիստրոսական աշխատանքն է, որը պետք է պաշտպանեմ կես տարի հետո»,- ասել է Սարգիս Զաքարյանը Вести. Приморье-ի հետ հարցազրույցում:
Նախնական փորձնական աշխատանքները հաջողությամբ են պսակվել և նշվում է , որ գործնականում արբանյակը կարող են ուղարկել տիեզերք: