Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տունը
Փետրվարի 19-ին՝ ուշ երեկոյան, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից հափշտակել գումար:
Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն: