Հռոմի օդանավակայանում մեծամասշտաբ հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Հռոմի Չամպինո օդանավակայանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է La Repubblica-ն: Աղբյուրը հայտնում է, որ դեպքի պահին օդանավակայանից տարհանվել են այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիներն ու աշխատակիցները:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ու հրշեջ ծառայության աշխատակիցները: Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ այդ օրը բոլոր չվերթները չեղարկվել են: