Նիկարագուայում ընդդիմության ղեկավարին 216 տարվա ազատազրկման են դատապարտել
Նիկարագուայի դատարանը ընդդիմության լիդեր Մեդարդո Մայրենային մեղադրել է հակակառավարական գործողությւոնների մեջ և դատապարտել 216 տարի 3 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է Nuevo Diario-ն:
Մայրենանգյուղացիական շարժման առաջնորդն է, որը դեմ է Նիկարագուայում տրանսօվկիանոսյան ջրանցքի կառուցմանը և ցանկանում է պահպանել գյուղացիների հողերը:
Նշվում է, որ դատավճիռը կարդացել է դատավոր Էդգարդ Լոպեսը և նիստն անցել է դռնփակ: Ընդդիմադիր առաջնորդին մեղադրել են նաև ահաբեկչության և սպանությունների կազմակերպման մեջ: