Պարզ է դարձել Կարլ Լագերֆելդի մահվան պատճառը
Աշխարհահռչակ մոդելավորող Կարլ Լագերֆելդի մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է եղել: Այս մասին հայտնել է ֆրանսիական Public-ը:
Աղբյուրը նշում է, որ երեկ՝ փետրվարի 18-ին ֆրանսամերիկյան Նեյի-սյուր-Սեն հիվանդանոց տեղափոխված դիզայները մահացել է գիշերը՝ քաղցկեղի պատճառով:
Աղբյուրը նաև նշում է, որ վերջին շրջանում մոդելավորողը շատ էր թուլացել հիվանդության և աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: