Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ուրալի խառը կազմին
Փետրվարի 15-ից 16-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած հավաքից հետո Հայաստանի Մ19 հավաքականը մեկնել է Կիպրոս:
Կիպրոսում մեր երիտասարդները ուսումնամարզական հավաք են անցկացնում: Այսօր Արթուր Ոսկանյանի ֆուտբոլիստներն ընկերական հանդիպում են անցկացրել ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի հետ:
Մեր տղաները պարտվել են 0:3 հաշվով: Մրցակցի կազմում գոլի հեղինակ են դարձել Գեյկինը, Նովիկովը և Տատարինովը:
Փետրվարի 22-ին Հայաստանի Մ19 հավաքականը կմրցի Ռուսաստանի Մ19 հավաքականի հետ: