ԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են առևտրային բանակցությունները
ԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են առևտրային բանակցությունները: Սպիտակ տունը հայտարարել է, որ Վաշինգտոնում կսկսվեն միջին օղակի ներկայացուցիչների հանդիպումները: Բանակցությունների նոր փուլը սկսվելու է անցյալ շաբաթ Պեկինում կայացած հանդիպումներից հետո, որի արդյունքում, ըստ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի, հաջողվել է առանցքային հարցերի շուրջ «առաջընթացի» հասնել, հաղորդում է AP-ն:
Լայթհայզերը կգլխավորի բարձր մակարդակի բանակցությունները, որոնց կմասնակցեն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսը, Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլուն եւ առեւտրային խորհրդական Փիթեր Նավարոն: Չինաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Լի Հեն:
Պեկինը «երկու կողմերի համար փոխշահավետ և ընդունելի համաձայնագրի հույս ունի», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը:
Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկրվող չինական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի: