15 տարի առաջ Հունգարիայում տեղի ունեցավ ատելության հողի վրա հանցագործություն, մարդասպանի հերոսացումը զոհի՝ հայ լինելու պատճառով ավելի է ուժեղացնում մեր մտահոգությունն Արցախի ժողովրդի կենսական անվտանգության նկատմամբ. Աննա Նաղդալյան
15 տարի առաջ Հունգարիայում տեղի ունեցավ ատելության հողի վրա հանցագործություն, երբ Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանեց Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ: Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը հետագայում արտահանձնվեց Ադրբեջանին և հերոսացվեց՝ այսպիսով գործարքը գերադասելով արժանապատվությունից և արդարությունից: Ատելությամբ ուղղորդված մարդասպանի հերոսացումը զոհի՝ հայ լինելու պատճառով ավելի է ուժեղացնում մեր մտահոգությունն Արցախի ժողովրդի կենսական անվտանգության նկատմամբ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։