Շվեյցարիայում դահուկորդները ձնահոսքի տակ են մնացել
Շվեյցարական Կրան-Մոնտանա ձմեռային հանգստի վայրում մի քանի դահուկորդներ մնացել են ձնահոսքի տակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ըստ տեղական ոստիկանության տվյալների՝ ձնահոսքի թակարդում հայտնվել է 10-12 մարդ: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ փրկարարներին հաջողվել է 4 դահուկորդի փրկել, սակայն նրանց առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չեն հայտնում:
Ձնահոսքը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին, դրան նախորդել էին առատ տեղումները:
Այժմ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: Երկու ուղղաթիռ է միացել փրկարարական աշխատանքներին: