Սաուդյան Արաբիան աշխարհի և տարածաշրջանի չարության կենտրոնն է. իրանցի գեներալ
Սաուդյան Արաբիան աշխարհի եւ տարածաշրջանի չարության կենտրոնն է: Այս մասին հայտնել է ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամը, գրում է Mehr-ը:
«ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի զինվորները կդիմակայեն չարության եռանկյունուն ի դեմս ԱՄՆ-ի, սիոնիստական ռեժիմի եւ արաբների: Այսօր Սաուդյան Արաբիան աշխարհի եւ տարածաշրջանի չարության կենտրոնն է», - ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ «թշնամիները հիասթափված են, որ իրանական ազգը շարունակում է իր զարգացումը»:
«Մենք համաշխարհային տերություններին հաղթելու ծրագրեր ունենք եւ մեր պատերազմը չի սահմանափակվում մեկ կետով»: