Իրաքում միանգամից լույս աշխարհ եկած 7 նորածինները մահացել են
Իրաքի Դիյալա նահանգում միագամից ծնված 7 երեխաները մահացել են: Այս մասին հայտնել է տեղական al-Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով հիվանդանոցին:
«Մի քանի օր առաջ ծնված 7 երեխաները մահացել են»,- հայտնել է լրատվամիջոցը:
Երեխաների մահվան պատճառների մասին դեռ տեղեկություն չկա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 25-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 7 երեխայի՝ 1 տղա և 6 աղջիկ:
Ալ-Բատուլ հիվանդանոցի ղեկավարն այս դեպքն Իրաքի համար անվանել էր «աննխադեպ»: Հայտնի է նաև, որ երեխաների մայրը իրեն լավ է զգում: