Մերկել. Եվրոպան գուցե ստիպված լինի վերանայել մրցակցության կանոնները
Եվրոպան, գուցե, ստիպված լինի վերանայել մրցակցության կանոնները, եթե ցանկանում է ստեղծել ընկերություններ, որոնք կկարողանան զգալի դեր խաղալ համաշխարհային ասպարեզում։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում է AP-ը։
Մերկելը հայտարարել է, որ ԵՄ դիրքորոշումը մրցակցության հարցում «կասկածներ է հարուցում այն հարցում, թե կկարողանանք արդյոք մենք իսկապես գլոբալ խաղացողներ ստեղծել»։ Նա ավելացրել է, որ «դրա համար անհրաժեշտ է Եվրոպայի՝ մրցակցության մասին օրենքը փոխելու ցանկությունը»։