22 տարի հետախուզման մեջ գտնվող 72-ամյա Թևանին վերջապես հայտնաբերել ու բերման են ենթարկել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի եւ անձնագրային եւ վիզանների վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 16.50-ին, Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 72-ամյա Թևան Խ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 1997թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ու 179 հոդվածի (Յուրացոումը կամ վատնումը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: