Ռուբեն Ռուբինյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը` հարաբերություններում թափանցիկության և փոխըմբռնման պահպանման հարցում:
Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված խորհրդարանական փոխգործակցության առկա ձեւաչափերին և նշել երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների արդյունավետ համագործակցության խթանման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարեւորությունը:
Քննարկվել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր, կարևորվել է պարբերաբար համատեղ նիստեր անցկացնելը:
Կողմերը զրուցել են նաև ընդհանուր հարթակ հանդիսացող ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին: