ԵՄ ֆինանսավորմամբ Վրաստանում ճանապարհներ կնորոգվեն
Եվրոպայի ներդրումային բանկի կողմից տրամադրված 250 միլիոն եվրոն օգտագործվելու է Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ռուսթավի-Սադախլո ավտոմայրուղու շինարարության ու վերանորոգման վրա: Այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է Վրաստանի կառավարության գրասենյակում Եվրոպայի ներդրումային բանկի փոխնախագահ, Վազիլ Հուդակի հետ անցկացրած ասուլիսի ժամանակ:
«Սա շատ կարևոր ֆինանսական աջակցություն է մեր երկրի համար, որով մեզ հնարավորություն կտրվի իրականացնել կարևոր ենթակառուցվածքային նախագծեր:Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի ներդրումային բանկի հետ համագործակցությունը: Այս բանկը հանդիսանում է մեր կարևոր գործընկերներից մեկը: Եվրամիության 250 միլիոն ֆինանսական աջակցությունը մեծ դեր կկատարի մեր ենթակառուցվածքային զարգացման գործում: Այն ուղղվելու է կոնկրետ նախագծերի իրականացմանը, ինչպիսիք են Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ռուսթավի-Սադախլո մայրուղու շինարարությանն ու նորոգմանը»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: