Մահացել է դիզայներ Կառլ Լագերֆելդը
Փետրվարի 19-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկը՝ գերմանացի Կառլ Լագերֆելդը, որը տարիներ շարունակ զբաղեցրել է հեղինակավոր Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայների պաշտոնը:
Ինչպես հայտնում է Mirror-ը, դիզայները մի քանի շաբաթ հիվանդ է եղել, ինչի պատճառով բաց է թողել Chanel-ի վերջին մի քանի ցուցադրությունները:
Նշվում է, որ նա մահացել է Ֆրանսիայում:
Դիզայները կյանքի յոթանասուն տարին նվիրել է նորաձևության ոլորտին՝ հասնելով ամենամեծ նվաճումների: