Փրկարարները Երևանի տարբեր շենքերի վերելակներից դուրս են բերել քաղաքացիների
Փետրվարի 19-ին՝ ժամը 00:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 5 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում (ունեն վատ ինքնազգացողություն). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են վերելակի դուռը. շտապօգնության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Նույն օր՝ ժամը 00:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վ. Հ.-ին (ծնված 1988 թ.) դուրս են բերել վերելակից: