Թոշակները գրպանելու կոռուպցիոն ռիսկերը․ Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է տեսնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում լիազորագրերով կենսաթոշակների վճարումները համարում է ռիսկային:
Ավելին, պալատը Արդարադատության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններին առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել, որով կբացառվի լիազորագրերով վճարումների պրակտիկան հոգեբուժարաններում բուժվողների եւ քրեակատարողական հիմնարկներում:
Այս խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օրերս բարձրաձայնել է նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը: Նա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել խոցելի խմբերի` քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում գտնվող մարդկանց իրավունքների վրա։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պալատն առաջարկում է կազմակերպել միջնորդավորված գումարների տրամադրումը շահառուներին սոցիալական աշխատողների կամ սոցիալական ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով: Չէ՞ որ միայն այս դեպքում հնարավոր կլինի վերահսկել գումարների հասցեականությունն ու դրա նպատակային օգտագործումը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: