Մամուլում հրապարակում եղավ, թե իբր մենք (ՊՎԾ) պետական մակարդակով բիզնես ենք խլում. Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Այսօր մամուլում հրապարակում եղավ, թե իբր մենք (ՊՎԾ) պետական մակարդակով բիզնես ենք խլում։
Քանի որ ուսումնասիրությունը չի ավարտվել, ուստի մանրամասներ չենք կարող ներկայացնել։
Հ.Գ. Անկախ շահարկումներից` մենաշնորհների դեմ պայքարը շարունակվում է»։