50 օր՝ Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի գործի նյութերին ծանոթանալու համար. քննիչի որոշումը
Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործը 76 հատոր է:
Պաշտպանական կողմը գործի նյութերին ծանոթանալու համար 76 աշխատանքային օր է խնդրել: ՀՔԾ-ից, սակայն, քիչ առաջ Artimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ քննիչի որոշմամբ գործի նյութերին ծանոթանալու համար սահմանվել է 50 օրացուցային օր:
Սա նշանակում է, որ առաջիկա մեկ ամսում գործը դժվար թե մուտք լինի դատարան։
Հիշեցնենք, որ Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ գործն անջատվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործից, և հայտարարվել նախաքննության ավարտ: