Դատապարտյալների հարազատները կառավարությունից պահանջում են վերանայել և ընդունել 1 օրը մեկուկես օր հաշվարկելու ԱԺ-ի առաջարկը
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացրել նաև դատապարտյալների հարազատները: Նրանց պահանջը վերաբերում էր դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակմանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը նախորդ նիստին մերժեց Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկված այն նախագիծը, որով առաջարկվում էր, որ նախնական կալանքի ժամկետի 1 օրը հաշվարկվի որպես ազատազրկման ժամկետի 1,5 օր:
Դատապարտյալների հարազատները սա անարդար որոշում են կայացնում, նրանցից մեկը բերեց հետևյալ հիմնավորումը.
«Վաղաժամկետ ոչ մեկին չեն ազատում, տեր չեն կանգնում կալանավայրերին, մի ամիս առաջ կալանավորին մինուս են գրում ու այդ մարդը չի ազատվում վաղաժամկետ, եթե ազատեն, կալանավայրերը կդատարկվեն, իրենք էլ կկորցնեն աշխատանքը»:
Հավաքվածները ստորագրահավաք էին անցկացնում կառավարությանը փոխանցելու և պատշաճ արձագանք ստանալու ակնկալիքով: