Ծննդօգնությունը՝ մանրադիտակի տակ. կատարվել է ծննդատների աշխատանքի օբյեկտիվ գնահատում. (տեսանյութ)
«Ծննդօգնությունը շատ կարևոր է երկրի առողջապահական ու ժողովրդագրական ցուցանիշների համար»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա տեղեկացրել է, որ 2018 թվականի հուլիսի 30-ի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որը գնահատել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների ծննդօգնության ծառայությունները:
Ուսումնասիրության ընթացքում հաշվի է առնվել բուժհաստատության տեխնիկական հագեցվածության մակարդակն ու տարեկան ընդունվող ծնունդների քանակը:
«Կայացվել են որոշումներ որոշ բուժհաստատությունների հետագա աշխատանքի վերաբերյալ: Երևանում եղել է 10 բուժհաստատություն, որն ունի երրորդ մակարդակ, բայց չի համապատասխանում այդ մակարդակին: Դրանց թիվն իմ հրամանով կրճատվել է 3-ի: Մնացած 7-ին տրվել է երկրորդ մակարդակ:
Եթե դրանք կհամապատասխանեն օբյեկտիվորեն այդ ցուցանիշներին, ապա կարող են ստանալ երրորդ մակարդակ: Երկու ծննդատուն ստացել է առաջին մակարդակ, մարզերի երկրորդ մակարդակի 6 բժշկական հաստատություն դարձել է առաջին մակարդակի, 3 մարզային ծննդատուն առաջինից դարձել է երկրորդ մակարդակի, կատարվել է օբյեկտիվ գնահատում»,- ասել է առողջապահության նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: