Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն և երջանկություն, իսկ Մոլդովայի ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
Այս մասին հայտնում են Հայաստանի նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից: