Հայաստանը մտադիր է գնել 12 միավոր Սու-30 կործանիչ
Հայաստանն առաջին Սու-30ՍՄ կործանիչները Ռուսաստանից կստանա 2019 թվականի ավարտին – 2020 թվականի սկզբին։ Իսկ ընդհանուր առմամբ հայկական կողմը մտադիր է առաջիկա տարիներին 12 նման կործանիչ գնել։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստիին»։
«Մենք շարունակում ենք բանակցությունները հաջորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ … Առաջին խմբաքանակը ծրագրում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին», – ասել է նա։