Ավետիք Էլոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական
Ավետիք Էլոյանը նշանակվել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:
Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ, Ավետիք Էլոյանը զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018 թվականի հունիսի 15-ին Ավետիք Էլոյանը նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, սակայն 2019 թվականի հունվարի 31-ին ազատվել էր պաշտոնից։
Մամուլի հրապարակումների համաձայն, Էլոյանի նշանակման հարցում մեծ դերակատարում էր ունեցել Տիգրան Ավինյանը: Իսկ որպես աշխատանքից ազատման պատճառ նշվում էր այն, որ թեեւ վարչապետը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում, սակայն էլոյանը մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու տոները: