Մեկ շաբաթում գրանցվել է 128 արտակարգ դեպք, այդ թվում 43 ավտովթար, որից զոհվել է 6 մարդ
Հայաստան ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 296 դեպք, որից 128-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 125 կենցաղային կանչ, 61 հրդեհ, 43 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 6 եւ տուժել 55 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 75 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 265 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 9 դեպք, որի հետեւանքով զոհվել է 2, տուժել՝ 15 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: