Վարդենիսում համայնքի ղեկավար է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը
Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:
Նա ստացել է՝ 1719 ձայն, Կարեն Մկրտչյանը՝ 931 ձայն, Արկադի Խաչատրյանը՝ 824 ձայն, Գևորգ Սիմոնյանը՝ 591, Արսեն Ամիրխանյանը՝ 525 ձայն, Վահան Զարոյանը՝ 504, Գարսիկ Սաղաթելյանը՝ 350, Գրիշա Աղաջանյանը՝ 273:
Վարդենիսում պարտված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահան Զարոյանի կողմնակիցները կեսգիշերին ճանապարհ են փակել, այնուհետև Վահան Զարոյանի հորդորով բացել ճանապարհը:
«Իմ կողմնակիցները ճանապարհը բացել են իմ հորդորով»,- facebook-ի իր էջում գրել է Վահան Զարոյանը: