Ուրցաձորում հաղթեց նախկին գյուղապետը
«Ունեմ հաղթանակի տվյալներ»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ տվյալներ ունի, ինչպե՞ս են բաշխվել ընտրողների ձայները, այսպես պատասխանեց Ուրցաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:
Նշենք, որ այս համայնքում գրանցվել էր 72,05 տոկոս մասնակցություն՝ ընտրության 2220 մասնակից: Ռաֆիկ Անդրեասյանին խնդրեցինք տրամադրել նախնական տվյալներ:
Նա տեղեկացրեց. «Ինձ կողմ քվեարկածների թիվը 900-ից ավելի է, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի՝ ՔՊ-ական Գեւորգ Ավետիսյանի ձայները 180-ով պակաս»: Հիշեցնենք՝ ավելի վաղ մեզ հետ զրույցում Ռաֆիկ Անդրեասյանը վստահեցրեց. «Ասել եմ ու ասում եմ՝ գերազանց եմ գնահատում իմ շանսերը: Երկու ժամից խմելու շորերը հագնում ենք, որ նշենք»: