Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։