Gucci-ն պաշտոնապես ամենահայտնի բրենդ է աշխարհում
Gucci-ն շարունակում է իշխել նորաձևության աշխարհում: Այն առաջին տեղում է The Lyst Index-ի վերջին եռամսյակային զեկույցում, որը վերլուծում է ավելի քան 5 միլիոն հաճախորդների առցանց գնումների վարքագիծը, ովքեր գնումներ են կատարում շուրջ 12,000 դիզայներներից և առցանց խանութներից:
Ըստ զեկույցի՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ավելի քան 6 միլիոն գնորդներ առցանց դիտել են Gucci պայուսակ, գոտի կամ կոշիկ: Gucci-ի տաս ամենապահանջված աքսեսուարներից առաջին երկուսն ունեցել են երկու անգամ ավելի շատ պատվեր, քան մնացած ութ ապրանքները միասին: Իսկ ամենապահանջված աքսեսուարն իրականում Alessandro Michele-ի պայուսակներից չէր, այլ 2014 թ.-ին արտադրված Soho Disco պայուսակը:
The Lyst Index-ի ցուցակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Off-White-ը և Balenciaga-ն համապատասխանաբար:
Իսկ կոնկրետ ապրանքատեսակներից հարկ է նշել, որ Footwear-ը շարունակում է մնալ ամենաազդեցիկ կատեգորիան: Ինչպես նաև Veja- ն, որի առցանց որոնումներն աճել են 113 տոկոսով այն բանից հետո, երբ հոկտեմբերի 21-ին Մեգան Մարկլը կրեց դրանք Սիդնեյում: